4168 դիտում
15:24 01-04-2015
Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի Գավաթի մրցանակակրի կոչմանը. Ս. Ելիսեևը՝ ադրբեջանցի մարզիկի պահվածքի մասին
Երբ, Մոսկվայում անցկացված Սամբոյի աշխարհի գավաթ՝ «Խառլամպիևի հուշամրցաշարում» չեմպիոն հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, իսկ նույն քաշային կարգում երրորդ հորիզոնականն զբաղեցրած մարզիկը անհարգալից պահվածք դրսևորեց, չնայած միջոցառմանը ներկա ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովի բանավոր ներողությանը՝ ուղղված Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, մեր պատվիրակությունը բողոք ներկայացրեց Սիրողական սամբոյի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե:
Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված, Ռուսաստանի և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի խոսքը բողոքի պատասխանն է, որին ըստ երևույթին կհաջորդեն նաև գործնական քայլեր:
«Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի անդամ և ներկայացնում էր իր երկիրը Աշխարհի Գավաթի պաշտոնական խաղարկությանը: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի Գավաթի մրցանակակրի կոչմանը:
Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից և զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»,- նշում է Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը:
Ելիսեևի խոսքն ամբողջությամբ՝ հետևյալ [url=http://eurosambo.com/press/news/2015/808/]հղումով[/url]:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
13:18 14-09-2014
Աշխարհի առաջնություն. Վարշամ Բորանյանը կիսաեզրափակիչում կհանդիպի թուրք կամ ադրբեջանցի մարզիկի հետ
2533 դիտում
11:19 05-02-2015
Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա. Թորոս Սեֆիլյան. 168 Ժամ
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում