1149 դիտում
16:53 01-04-2015
Ռազմական ինստիտուտի սպաները մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացնում մարզերում
Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։
Այցելության ընթացքում անցկացվել են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Ռազմական ինստիտուտի ռազմավարական պատրաստության և ռազմական մանկավարժության ցիկլի պետ, գնդապետ Մելիք Դալլաքյանը, ինստիտուտի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Խաչատրյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սոցիալ-իրավական սպա, մայոր Արա Ոսկանյանը ներկայացրել են ռազմական ինստիտուտը, ֆակուլտետները, ընդունելության կարգը, դասապրոցեսը, ֆիզիկական պատրաստության պարապմունքները։ Սպաները պատասխանել են երեխաների հարցերին, որոնք վերաբերում էին ռազմական ինստիտուտում աղջիկների սովորելու հնարավորություններին, ուսումից հետո ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայությանը, դասավանդվող առարկաներին։
Զինվորականները տեղեկացրել են, որ ռազմական ինստիտուտում դասավանդվում է մոտ 20 առարկա։ Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության միասնական քննակարգով` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են ռազմական ինստիտուտում։
Հանդիպման ընթացքում ցուցադրվել են ռեպորտաժներ, ֆիլմեր՝ ռազմական ինստիտուտի հիմնադրման, կայացման, գործունեության մասին։
Դպրոցների տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշակերտական խմբերի՝ ռազմական ինստիտուտ այցելությունների մասին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան ապագա սպաների կրթական պրոցեսին։
Ծրագիրը շարունակվելու է։ Ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները կլինեն նաև մարզի մյուս ավագ դպրոցներում, ինչպես նաև կհանդիպեն սահմանամերձ համայնքների աշակերտների հետ։
Նմանատիպ նյութեր
19611 դիտում
14:53 05-08-2021
Դպրոցներում կլինեն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ․ Ժաննա Անդրեասյան
1395 դիտում
16:35 30-01-2020
ՀՀ 10 հանրակրթական դպրոցում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար