ԻՊ զինյալները ներխուժել են Դամասկոսի պաղեստինցի փախստականների ճամբարը
«Իսլամական պետության» գրոհայիններն այսօր առավոտյան գրոհել են Դամասկոսի ծայրամասում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, հաղորդել է Prance Presse-ը:
Դամասկոսում Պաղեստինի ազատագրման քաղաքական հարցերով կազմակերպությա տնօրեն Անվար Աբդել Հադիին ականատեսները պատմել են, որ այս պահին ահաբեկիչների վերահսկման տակ է գտնվում նշված տարածքի մեծ մասը:
Մինչ սիրիական պատերազմը ճամբարում բնակվում էր մոտ 160 հազար պաղեստինցի փախստական: 2012 թ-ի դեկտեմբերից ճամբարն անցավ իսլամիստ խմբավորումների վերահսկողության տակ և տարանջատվեց շրջակա քաղաքաներից: Ճամբարում սկսվեց սով և դրա հետևանքով բազմաիվ փախստականներ մահացան:
Նշենք, որ ճամբարը տեղակայված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի նստավայրից ընդամենը 8 կմ հեռավորության վրա: