Սիրիայի «Յարմուկ» ճամբարից տարհանվել է մոտ 2 հազար փախստական
Սիրիայում պաղեստինյան «Յարմուկ» ճամբարից տարհանվել է մոտ 2 հազար փախստական: Արդեն 4 օր է ճամբարը փորձում են վերահսկողության ներքո վերցնել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ-ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալները:
Ճամբարի բնակիչները ձևավորում են ինքնապաշտպանական ջոկատներ և արդեն կարողացել են դիմակայել իսլամիստներին մի շարք օբյեկտներում, այդ թվում` մզկիթներում, մինարեներում, որոնք զինյալներն օգտագործում են որպես դիրքեր դիպուկահարների համար:
Ի դեպ պատերազմից առաջ այս ճամբարում ապրել է մոտ 160 հազար մարդ, մինչդեռ այժմ նրանց թիվը 18 հազար է: