211652_close_icon
views-count2016 դիտում article-date 14:04 02-04-2015

Turkish Airlines-ի ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով ճանապարհի կեսից վերադարձել է Ստամբուլ

Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով ճանապարհի կեսից ընդհատել է թռիչքը և վերադարձել Ստամբուլ: Սա արդեն 3-րդ նմանատիպ դեպքն է: Մարտի 29-ին Turkish Airlines-ի Ստամբուլ-Տոկիո չվերթն ընդհատվել էր` ռումբի ահազանգի պատճառով: Իսկ մեկ օր անց ավիաընկերության Ստամբուլ-Սան Պաուլո չվերթն իրականացնող օդանավը արտահերթ վայրեջք էր կատարել Կասաբլանկայում, քանի որ օդանավում հայտնաբերվել էր ՙռումբ՚ գրությամբ մի թերթիկ: 2 դեպքում էլ ահազանգը կեղծ էր:

Նմանատիպ նյութեր