211652_close_icon
views-count678 դիտում article-date 16:04 02-04-2015

Գերմանիան Ուկրաինային 500 միլիոն եվրո վարկ է տրամադրել

Գերմանիայի և Ուկրաինայի կառավարությունների կողմից հուշագիր է ստորագրվել, որով Կիևին կհատկացվի 500 միլիոն եվրոյի վարկ: Կիևի կողմից փաստաթղթի ստորագրումը լիազորված էր փոխվարչապետ Գենադի Զուբկոյին: Նա հայտնել է, որ այդ միջոցները աջակցություն կլինեն ողջ Ուկրաինայի, ինչպես արևելքի, այնպես էլ արևմուտքի համար: Ստորագրված փաստաթղթերի համաձայն, գումարը կօգտագործվի Դոնեցկում, Լուգանսկում, Դնեպրոպետրովսկի, Զապորոժի, Խաչկովի շրջաններում, ինչպես նաև Ուկրաինայի այլ շրջաններում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր