211652_close_icon
views-count1360 դիտում article-date 16:55 02-04-2015

Էդվարդ ‪#Նալբանդյանը‬ Դուշանբեում հանդիպեց Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին ‪Ասլովի‬ հետ

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպեց Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։ Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձան միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։

Նմանատիպ նյութեր