946 դիտում
17:57 02-04-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին Եռաբլուր
Այսօր` ապրիլի 2-ին, ՀՀԿ կազմավորման 25-ամյակի առթիվ, տոնին յուրօրինակ մոտեցում էին ցուցաբերել ՀՀԿ երիտթևի մի խումբ անդամներ:
Երիտասարդները այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն, որտեղ ամփոփված են ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի շիրիմները: Երիտասարդները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին : Այնուհետև կազմակերպվեց փոքրիկ դասախոսություն, որտեղ ՀՀԿ երիտթևի անդամները ներկայացրեցին ուշագրավ տեղեկություններ կուսակցության հիմնադրման պատմությունից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական և քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության և անկախության գաղափարների ջահակիրները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը