211652_close_icon
views-count1048 դիտում article-date 22:54 29-06-2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ

Հունիսի 26-28-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապը և հետագա համագործակցության նոր ուղիներ գտնել: Այցի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականնները հանդիպեցին ԼՂՀ <<Ազատ Հայրենիք>> կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում կազմակերպված թթի փառատոնին: Այցի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, այնուհետև եղան Տիգրանակերտում և Գանձասարում: Այցի ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին նոր ընկերներ, ստացան դրական լիցքեր, ինչպես նաև ծանոթացան համագործակցության հնարավորություններին: ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորում է նման նախաձեռնությունների դերը արցախյան և հայաստանյան երիտասարդների միջև փոխադարձ կապերի ամրապնդման և միացյալ ուժերով խնդիրների լուծման հարցում` ընդգծելով նման հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր