211652_close_icon
views-count961 դիտում article-date 11:09 03-04-2015

«Պայմանավորվածություն է եղել, որ այլևս մեզ չդիմեն. «Նաիրիտի» հարցում դեռ անորոշություն է». Հայոց Աշխարհ

««Նաիրիտի» թերևս արդեն նախկին աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցերը պետական տարբեր հաստատությունների մոտ,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Նրանք պահանջում և ակնկալում են իրենց 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքի մարումը: Երեկ կառավարության հերթական նիստի օրն էր, և հասկանալի է, որ «նաիրիտցիները» հավաքվել էին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի առջև: Շենքի ներսում էլ, այսինքն՝ դահլիճում, որտեղ ընթանում էր կառավարության նիստը, նմանապես արծարծվեց «Նաիրիտի» հարցը: Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե նաիրիտցիների առաջ քաշած խնդիրների լուծման ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Ըստ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, կառավարությունը, իշխանությունները ինչ խոստացել են «նաիրիտցիներին», կատարել են: «Ես ուզում եմ, որ նաև իմ գործընկերները տեղյակ լինեն, որ փողոցային խոսակցությունների տեղիք չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ իրենց ասել եմ՝ մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարեվերջ պիտի վճարենք աշխատավարձերն ամենամսյա, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով, վճարել ենք փետրվար ամսին: Պայմանավորվածություն է եղել նաև, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն: Սա կառավարության պարտքը չէ: Իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում պետության, կառավարության վրա լուրջ բեռ են ցանկանում ավելացնել, որը մեզ համար ընդունելի չէ այս ծանր տնտեսական պայմաններում»,- նկատեց Հ.Աբրահամյանը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր