Արսեն Վենգեր. Օզիլի հարցում անորոշություն է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է Մեսութ Օզիլի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններին:
«Առայժմ մենք այնքան էլ մոտ չենք պայմանագրի երկարաձգմանը, որպեսզի լավատես լինենք, սակայն հեռու էլ չենք՝ վատատես լինելու համար:
Դատելով նրա կենտորացվածությունից, պայքարի ցանկությունից ու թիմի հետ աշխատել շարունալելու ցանկությունից, նա այնպիսի տեսք ունի, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը:
Սակայն բանակցությունները մնում են բանակցություններ և ես առայժմ չեմ կարող ասել, որ նա կերկարաձգի: Չգիտեմ», ասել է Վենգերը: