951 դիտում
15:28 03-04-2015
Իրանի քաղաքականության մեջ արված փոփոխությունները օգնեցին առաջընթացի հասնել բանակցություններում. Շտայնմայեր
Իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում հնարավոր եղավ առաջընթաց գրանցել միմիայն շնորհիվ այն փոփոխությունների, որոնք տեղի ունեցան Իրանի վարած քաղաքականության մեջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Գերմանացի դիվանագետի խոսքով՝ Իրանում ամրապնդվել են այն քաղաքական գործիչների դիրքորոշումները, ովքեր գտնում են, որ հարկավոր է երիտասարդ սերնդին առաջարկել ավելի շատ բան, քան միջուկային գերտերության մասին նրանց պատկերացումներն են:
«Հենց այդ քաղաքական գործիչներն են, որ փորձում են երիտասարդությանը տալ ապագայի հեռանկարներ: Իսկ դրա համար անհրաժեշտ են տնտեսական փոխանակումներ, հասանելիություն՝ տեխնոլոգիաներին և, իհարկե, պատժամիջոցների վերացում»,-ընդգծել է Շտայնմայերը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
589 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
619 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1237 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN