211652_close_icon
views-count979 դիտում article-date 16:50 18-05-2023

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել. Փաշինյան

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ վերջին օրերին ՀՀ սահմանին հնչել են կրակոցներ, կան զոհեր։

«Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը։ Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը, վարչապետի գնահատմամբ, ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ–ում ու Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը։

«Մենք այս թեման քննարկում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- հայտնեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր