Թեհրանում տոնել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումը
Գիշերը Իսլամական հանրապետության փողոցները մարդաշատ են եղել: Թեհրանում տոնել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Իրանը ու միջազգային վեցյակի երկրները Լոզանում ավելի քան 1 շաբաթ շարունակվող բանակցություններում համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հանգուցային հարցերի շուրջ: Թեհրանը համաձայնել է պահպանել հարստացված ուրանի միայն մեկ կենտրոն, 2/3-ով կրճատել ցենտրիֆուգների թիվը և հրաժարվել պլուտոնիումի արտադրությունից: