Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագրի ամսաթիվը կրկին տեղափոխվել է
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին մնում է Վիեննայում` Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ու Եվրամիության դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը` հավելելով, որ բանակցությունները երկարաձգվել են մինչև հուլիսի 10-ը:
Նա նաև ընդգծել է, որ կողմերը առաջընթաց են գրանցել բոլոր ասպեկտներում, սակայն աշխատանքը բավականին բարդ է, քանի որ բոլոր երկրների համար խաղադրույքները բարձր են:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ևս բանակցությունները երկարաձգելու որոշում էր կայացվել: Որպես վերջնաժամկետ էր ընտրվել հուլիսի 7-ը: