211652_close_icon
views-count1675 դիտում article-date 16:17 03-04-2015

Եղեգնաձորում հոգեկան հիվանդությամբ տառապող 41-ամյա Մայիսը սպառնացել է սպանել կնոջը, անչափահաս որդիներին և նրանց ընկերներին

41-ամյա անմեղսունակության վիճակում գտնվող Մայիս Խաչատրյանը, լինելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, գնացել է Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոցի 11 հասցեում գտնվող առանձնատան բակ: Նշված առանձնատան ներսում իր 2 անչափահաս երեխաների` Նորիկ և Նարեկ Խաչատրյանների, վերջիններիս 2 ընկերների` Յուրա Զաքարյանի և Վահե Չիլինգարյանի հետ գտնվել է նաև Մանե Խաչատրյանը: Մայիս Խաչատրյանը սպանության սպառնալիքներ է տվել Մանե Խաչատրյանին, ոտքով ուժգին մի քանի անգամ հարվածներ է հասցրել մուտքի դռանը, բացել բնակարանի պատուհանը, փորձել է մտնել ներս, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնացել վառել տունը, Մանե Խաչատրյանին, ու սպանել վերջինիս: Մայիս Խաչատրյանի սպառնալիքները կոնկրետ են եղել և, Մանե Խաչատրյանը բավարար հիմքեր է ունեցել վախենալու դրա իրականացումից և Մ. Խաչատրյանի սպանության այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել Մանե Խաչատրյանի համար: Մանե Խաչատրյանը վախենալով, իր, որդիների և նրանց ընկերների կյանքի համար, ահազանգել է ոստիկանություն: Իմանալով, որ ոստիկանները գալիս են, Մայիս Խաչատրյանը դիմել է փախուստի: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր