211652_close_icon
views-count2389 դիտում article-date 22:14 12-05-2015

Հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ՔԿՀ-ում բռնությունների են ենթարկել. հարուցվել է քրեական գործ

ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել: Հիշյալ դիմումում դատապարտյալը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկ-նյարդահոգեբույժը մի քանի այլ աշխատակիցների հետ միասին իրեն տարել են առանձին սենյակ, հայհոյել, հրել, քարշ տալով գցել են գետնին, ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ՝ հոգեմետ դեղորայք են ներարկել: Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 21-ին հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցները իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել: Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր