211652_close_icon
views-count924 դիտում article-date 09:54 04-04-2015

Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում թաց ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թաց ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր