211652_close_icon
views-count1000 դիտում article-date 10:41 06-04-2015

Իրանը կկատարի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները. Հասան Ռուհանի

Բոլորին է հայտնի, որ Իրանի հետ փոխգործակցությունը և համաձայնագրի կնքումն անխուսափելի է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Նրա խոսքով՝ իրանական ժողովուրդը երբեք չի ենթարկվել և չի ենթարկվի արտաքին որևէ ճնշման, իսկ Իրանը և հարևան երկրները գոհ են միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությամբ՝ միևնույն ժամանակ ընդգծելով հարևան Իսրայելի դժգոհությունը: Իրանի նախագահը միջուկային հարցով բանակցությունները բնութագրել է չափազանց բարդ և Իրանի պատմության մեջ աննախադեպ գործընթաց և նշել. «Իրանը ձգտում է կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտականությունները»:

Նմանատիպ նյութեր