Եմենում շիա ապստամբ-հուսիները շարունակում են Ադենի վրա հարձակումը
Եմենում շիա ապստամբ-հուսիները շարունակում են Ադեն քաղաքի վրա հարձակումը: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են որոշ շրջաններում արյունահեղ մարտերի և խռովարարների ծանր զինտեխնիկա, այդ թվում` տանկեր կիրառելու մասին, որոնք շարժվում են գլխավոր նպատակակետի` Ադենի նավահանգստի ուղղությամբ:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները դեռևս չեն կարողացել կանգնեցնել հուսիներին:
Նշենք, որ երեկ Միջազգային Կարմիր Խաչը Էր-Ռիադից Եմենին մարդասիրական օգնություն ցուցաբերելու թույլտվություն է ստացել: