Եմենում շիա ապստամբ-հուսիները միջազգային կոալիցիայի ինքնաթիռ են խոցել
Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբ-հուսիները միջազգային կոալիցիայի ինքնաթիռ են խոցել, որը մասնակցում էր իրենց դիրքերին հարվածներ հասցնելու գործողություններին, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը:
Սուդանցի օդաչուն ձերբակալվել է: Հայտնի չէ արդյոք ինքնաթիռը պատկանել է Սուդանի ռազմաօդային ուժերին:
Եմենի Khabar գործակալության տվյալներով, օդանավը ոչնչացրել են Հակաօդային պաշտպանության ուժերը: