211652_close_icon
views-count2722 դիտում article-date 16:10 06-04-2015

Դմիտրի Յարոշն իր մոտ նռնակ է պահում, որպեսզի պատանդ ընկնելու դեպքում պայթեցնի իրեն

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական, «Աջ սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր մոտ մշտապես Ֆ-1 տեսակի նռնակ է պահում, որպեսզի անջատողականների կողմից պատանդ վերցվելու դեպքում իրեն պայթեցնի: Նրա խոսքով՝ իր համար մահից ավելի սարսափելի բան պատանդ ընկնելն է: Նա նաև նշել է, որ իր համախոհներից ոմանք «տառապում են Դոնբասի սինդրոմով» և Ուկրաինայի հյուսիս-արևելյան մասից վերադառնալով՝ չեն կարողանում աշխատանք գտնել:

Նմանատիպ նյութեր