Շենգավիթի թաղապետարանի բաժանած 10 ձուն և մեկ շիշ գինին ոչ բոլոր տարեցներին է բաժին հասել. «ՉԻ»
««ՉԻ» տեղեկություններով Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը Զատիկի տոնին ընդառաջ ձու և գինի է բաժանել միայնակ տարեցներին: Սակայն Զատիկի նվեր 10 ձուն և մեկ շիշ գինին բաժին է հասել ոչ բոլորին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ շատ քչերին է հաջողվել ստանալ թաղապետարանի նվերը, և երբ բազմաթիվ միայնակ կենսաթոշակառուներ դիմել են թաղապետարան՝ պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են հատկացվել Զատիկի ձուն և գինին, նրանց պատասխանել են, որ եթե շատ են ցանկանում բաժին ստանալ, պետք է գնան քաղաքապետարանում հերթագրվեն, քանի որ ցուցակներում քիչ թվով մարդկանց անուններ են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։