1250 դիտում
13:02 07-04-2015
BBC-ի թուրքական ծառայությունը անդրադարձել է Դիարբեքիրի հայերի՝ Սուրբ Զատիկի նախատոնական արարողություններին
Բրիտնական BBC մեդիա-կորպորացիայի թուրքական ծառայությունը անդրադարձել է Դիարբեքիրի հայերի՝ Սուրբ Զատիկի նախատոնական արարողություններին:
Մասնակիցներից 57-ամյա Սեմիհա Դեմիրը կարևորել է այն փաստը, որ տարիներ առաջ որպես ախոռ օգտագործվող եկեղեցին կրկին դարձել է սրբավայր: Նա պատմել է, որ իր 2 պապերն էլ հայ են եղել, սակայն դարձել են մահմեդական:
ՙԱյժմ ես ինձ ոչ մուսուլման եմ զգում, ոչ էլ` հայ՚,- խոստովանել է նա:
Ծագումով Սասունից Քնար անունով մի կին էլ պատմել է, որ 17 տարեկանում նրա պապիկին բռնի իսլամացրել են: Սակայն 4 տարի առաջ ինքը և ամուսինը մկրտվել են:
BBC-ի թղթակիցը ընդգծել է, որ Դիարբեքիրում և հարակից շրջաններում այժմ լայն տարածում ունի ՙԻմ պապն էլ էր հայ՚ արտահայտությունը: Ժամանակին մահմեդական դարձած շատ հայեր մկրտվում և վերադառնում են հայկական ինքնությանը:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
15:57 20-04-2014
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում