211652_close_icon
views-count11117 դիտում article-date 19:05 31-12-2022

Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով անվտանգ նախատոնական, տոնական ու հետտոնական օրեր

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը ուղերձ է հղել, որտեղ ասված է

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ամանորի առթիվ Պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ:

Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Կրկին հորդորում ենք ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարել: 

Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով անվտանգ նախատոնական, տոնական ու հետտոնական օրեր։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ,
ոստիկանության գնդապետ
Արթուր Ումրշատյան

Նմանատիպ նյութեր