7495 դիտում
15:18 07-04-2015
Հակառակորդի կրակոցից սպանված 43-ամյա Հայկի դին դժվարությամբ են դուրս բերել ձորից, իսկ նրա 2 որդիները ծառայության մեջ են իմացել հոր մահվան մասին
Հակառակորդի արձակած կրակոցներից մահացու վնասվածք ստացած ենթասպա, 43-ամյա Հայկ Քեշիշօղլյանը Նիգավան գյուղից էր, սակայն տուն չունենալու պատճառով Աշտարակում վարձով է ապրել եւ սոցիալապես շատ վատ պայմաններում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիգավանի գյուղապետ Արտաշ Գալստյանը եւ ավելացրեց, որ այսօր Հայկի հուղարկավորությունն է Ապարանի պանթեոնում:
1991թ-ից բանակից զորացրվելուց հետո նա պայմանագրային ծառայության էր անցել:Երեք որդի ունի: Մեկը Ստեփանակերտում է ծառայում, մյուսը ՌԴ զորամասում է ծառայում, իսկ փոքրը դպրոցական է: Դեպքը տեղի է ունցել հերթափոխի ժամանակ: Մառախուղի պատճառով մոլորվել է եւ հակառակորդի կրակոցի արդյունքում գլորվել ու ընկել է ձերը: Նրան շատ մեծ դժվարությամբ են դուրս բերել ձորից:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով զոհվել է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
577 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1318 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա