211652_close_icon
views-count1478 դիտում article-date 16:17 07-04-2015

ԵՄ-ը զգուշացնում է՝ Իրանի վրայից պատժամիջոցները միանգամից չեն հանվելու

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների պարամետրերի մաս են հանդիսանում, հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը չպետք է ակնկալի պատժամիջոցների անմիջական վերացում: «Այդ պատժամիջոցների վերացումը տեղի չի ունենալու հենց հունիսի 30-ին՝ համապարփակ համաձայնագրի ստորագրման օրը: Դա տեղի կունենա, երբ ՄԱԳԱՏԵ-ն հաստատի, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները»,-ասել է Մոգերինին:

Նմանատիպ նյութեր