211652_close_icon
views-count1459 դիտում article-date 20:00 08-04-2015

Արագածոտնի մարզպետն այցելել է ցեղասպանությունը վերապրած Գույնա Մարկոսյանին

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյանը այցելեցին Թաթուլ գյուղում բնակվող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գույնա Նազարեթի Մարկոսյանին: Պատվավոր հյուրերը շնորհավորեցին Գույնա Մարկոսյանին` Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, հետաքրքրվեցին նրա որպիսությամբ: Չնայած իր պատկառելի տարիքին, ցեկասպանության ականատեսը մանրամասներ էր հիշում հայոց պատմության այդ եղերական ժամանակաշրջանի մասին եւ այդ ամենը նա պատմեց մեծագույն հուզմունքով: ՀՀ Նախագահի կողմից Գույնա Մարկոսյանին հանձնվեց նվերներ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամ, 1 մլն. դրամի չափով աջակցություն եւ ծաղիկներ:

Նմանատիպ նյութեր