211652_close_icon
views-count5821 դիտում article-date 10:37 10-04-2015

ՀԷՑ-ը գնելու համար Սամվել Կարապետյանը նախապայման է առաջ քաշել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու համար նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմն իր վրա վերցնի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ՀԷՑ-ը կուտակել է 300 մլն դոլարից ավել պարտք, որի մեջ ներառված չեն էլէներգիա արտադրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Այսինքն՝ ՀԷՑ-ի առքուվաճառքի գործարքը՝ պարտքերով հանդերձ, կկազմի շուրջ 500 մլն դոլար: Ինչը գործարքը դարձնում է, մեղմ ասած, ոչ շահավետ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սամվել Կարապետյանի եղբորից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից պարզել, թե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը որքանով են իրական: «Դեռ այդպիսի բան չկա, եթե այդպիսի բան լինի, մենք կասենք: Մենք դեռևս այդ թեմայով չենք զբաղվում»,- թերթի փոխանցմամբ պատասխանել է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր