211652_close_icon
views-count1167 դիտում article-date 10:46 10-04-2015

Հայաստանը «խելացի քաղաքների» կարիք ունի. Հայոց Աշխարհ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ երեկ Երևանում տեղի ունեցավ «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության և քաղաքների պլանավորման բնագավառներում» թեմայով աշխատաժողովը: Քաղաքաշինության նախարարության համակարգմամբ ներկայումս իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում էլ նախատեսվում է իրականացնել «Երկրի նկարագիրը» (Country Profile)` քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունների ծրագիրը: Այդ ծրագրում է ներառված նաև «Խելացի քաղաք» փորձացուցադրական` պիլոտային ծրագրի իրականացումը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր