941 դիտում
22:20 10-04-2015
Տեղի է ունեցել Կանանց եւ տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կանանց եւ տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ:
Օրակարգի առաջին հարցով մանրամասներ են ներկայացվել «ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը Նյու Յորքում» աշխատանքային ծրագրի արդյունքների եւ ընդունված քաղաքական հռչակագրի վերաբերյալ: Նշվել է, որ նստաշրջանը նվիրված է եղել 1995 թ. ընդունված Պեկինի հռչակագրի ու գործողությունների ծրագրի 20-ամյակին՝ դրա իրականացման ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները գնահատելու, ինչպես նաեւ հետագա քայլերը քննարկելու համար: Նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով նախանշվել է, որ մինչեւ 2030 թվականը պետությունները պետք է իրականացնեն բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասարությանը հասնելու քաղաքականություն:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը: Հաջորդիվ քննարկվել են Կանանց եւ տղամարդկանց հավասարության գործող ռազմավարական ծրագրի (2011-2015 թթ.) իրականացման արդյունքները: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն անդրադարձել են նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությանը:
Նիստում ներկայացվել են նաեւ «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2015 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Մեկ այլ հարցով հաստատվել են Կանանց եւ տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անհատական կազմը եւ աշխատակարգը:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարեւորել է կանանց ներգրավվածությունը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ գործարար կանանց համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետեւողական լինել նշված ուղղություններով տարբեր ծրագրերի իրականացմանը եւ տվել համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
992 դիտում
15:44 26-08-2014
Այսօր ամերիկացիները նշում են կանանց հավասարության օրը
864 դիտում
20:40 13-10-2022
Կանանց հավասարության թեմայով դասընթաց ոստիկանների համար
Այս բաժնից
994 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
901 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին