211652_close_icon
views-count5043 դիտում article-date 09:29 11-04-2015

1965 թ-ին Էրդողանի ոխերիմ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

«Թուրքական «Ենի Շաֆաք» թերթը գրում է, որ գյուլենական շարժման հիմնադիր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոխերիմ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենը 1965 թվականին խոստովանել է, որ հայերի ցեղասպանություն Օսմանյան կայսրությունն իրականացրել է: Թերթը նշում է, որ այդ մասին Գյուլենը գրել էր մայիսի 6-ին Պոլսո հայոց պատրիարք Շնորհք Գալստյանին ուղղված նամակում, որի տակ առկա է նրա ստորագրությունը: Այս մասին հաղորդում է [url=http://asbarez.com/arm/220423/]Asbarez [/url]պարբերականը՝ հղում անելով Ermenihaber.am-ին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մանկությանս տարիներին և մասնագիտական գործունեությանս ընթացքում առիթ եմ ունեցել ճանաչելու մեծ թվով հայ ընտանիքների և անձանց: Այն, ինչ իրականացվել է 1915 թվականին հայերի նկատմամբ, մեծ ցեղասպանություն է և առանց նզովելու ես դա չեմ կարող չհիշել: Կարդացել եմ, որ սպանվածների թվում եղել են շատ հայտնի մարդիկ: Ես նրանց հարգանքով եմ հիշում: Մեծ կարեկցանքով դատապարտում եմ տգետ իսլամիստ քաղաքացիների կողմից իրականացված Հիսուս մարգարեի սերուդների սպանությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում և խնդրում Աստծուն, որ այդ հողերի արժանի զավակները՝ մեր հայ հայրենակիցները և հույն քաղաքացիներն իրենց թուրք եղբայրների հետ խաղաղության և բարեկեցության մեջ ապրեն»:

Նմանատիպ նյութեր