211652_close_icon
views-count1892 դիտում article-date 10:23 11-04-2015

ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կարող է փակվել կամ ընդհուպ կրճատել ծրագրերը. Ժամանակ

«Մեր տեղեկություններով՝ կարող է փակվել կամ ծրագրերն ընդհուպ կրճատել ՀՀ–ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կամ հայտնի USAID-ն: Մեր հարցին` ինչո՞ւ է ԱՄՆ-ը որոշել փակել այդ գրասենյակը կամ ֆինանսավորումը կրճատել Աժ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է, թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն ներխուժելու ՀՀ կյանք: Տվյալ դեպքում` ԱՄՆ-ը կարող է ծրագրեր իրականացնել ինչ-որ ոլորտներում և հանկարծ հայտնաբերել որ ԵՏՄ-ն ներխուժել է նաև դրանց մեջ»: Ս. Սաֆարյանը հավանական է համարում, որ ԱՄՆ կողմից USAID-ի ծրագրերի կրճատումը մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլն է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր