211652_close_icon

Իլինոյսում միանգամից մի քանի տոռնադո է մոլեգնել

views-count664 դիտում article-date 11:29 11-04-2015
Իլինոյս նահանգում՝ Չիկագո քաղաքից ոչ հեռու, նախօրեին միանգամից մի քանի տոռնադո է մոլեգնել. զոհվել է մեկ, վիրավորվել` մի քանի մարդ: Ամենից շատ տուժել է Ֆեյրդեյլ քաղաքը. կործանիչ տոռնադոն ավերել է գրեթե բոլոր տները: Տեղական իշխանությունների կարծիքով, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Եղանակային պայմանների պատճառով Չիկագոյի Օհարա օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 850 չվերթ:

Նմանատիպ նյութեր