211652_close_icon

Տիբեթում բուդդայական միանձնուհին ինքնահրկիզվել է

views-count1224 դիտում article-date 13:33 11-04-2015
Տիբեթում բուդդայական միանձնուհին ինքնահրկիզվել է` ի նշան այդ շարածաշրջանում Չինաստանի կառավարման դեմ բողոքի: Տեղի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, միանձնուհին իրեն այրել է Սիչուան գավառի մենաստանի մոտ` հայտարարելով, որ Չինաստանի իշխանություններից պահանջում է թույլատրել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի մուտքը երկիր: Նշենք, որ վերջին մի քանի տարում ավելի քան հարյուր վանական է ինքնահրկիզվել` բողոքելով տիբեթցիներին ճնշելու դեմ:

Նմանատիպ նյութեր