211652_close_icon
views-count1769 դիտում article-date 22:20 11-04-2015

Ուկրաինայի ԱԳՆ-ը ՌԴ-ում երկու ուկրաինացիների կալանքի տակ պահելու պայմանների հետ կապված բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին

Ուկրաինայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովին՝ կապված ՌԴ-ում երկու ուկրաինացիների՝ УНА-УНСО-ի առաջնորդ Նիկոլայ Կարպյուխայի և լրագրող Ստանիսլավ Կլիխի կալանքի տակ պահելու պայմանների հետ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ուկրաինական կողմը պահանջել է հայտնել ձերբակալվածների գտնվելու վայրը և թույլ տալ հյուպատոսական բարձրաստիճան այրերի այցելությունը: Այդ պահանջների չկատարումը Կիևը դիտարկում է որպես ոչ միայն ձերբակալվածների, այլև՝ ուկրաինացի հյուպատոսների իրավունքների խախտում: Կարպյուխայի և Կլիխի գործերի օբյեկտիվ և անաչառ զննման հետ, ուկրաինական ԱԳՆ-ը նաև պահանջել է պատժել հյուպատոսական իրավունքների խախտում թույլ տված մեղավորներին:

Նմանատիպ նյութեր