211652_close_icon
views-count3597 դիտում article-date 23:08 11-04-2015

Բրիտանացի Լենոքս Լյուիսը ռուսաստանցի ծանր քաշային Պովեդկինին խորհուրդ է տվել հրաժարվել Կլիչկոյի հետ ռևանշի գաղափարից

բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն բրիտանացի Լենոքս Լյուիսը խորհուրդ է տվել ռուսաստանցի ծանր քաշային Ալեքսանդր Պովեդկինին հրաժարվել Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշի գաղափարից: Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն: «Ես չեմ կարծում, որ նա պետք է նորից մենամարտի Կլիչկոյի հետ: Միգուցե ճիշտ կլիներ մի փոքր սպասել, երբ Վլադիմիրը կավարտի և այդկերպ դառնալ աշխարհի չեմպիոն», - ասել է բրիտանացին: Լյուիսի խոսքով` տվյալ պահին Կլիչկոն ծանր քաշային դասակարգում լիովին վերահսկում է իրավիճակը: Նա նաև նշել է, որ ուկրաինացու մոտակա մրցակիցը՝ ամերիկացի Բրայանթ Ջենինգսը բավարար փորձ չունի Կլիչկո-կրտսերի դեմ ռինգ դուրս գալու համար: Նրանց միջև մենամարտը կայանալու է ապրիլի 25-ին, Նյու Յորքում:

Նմանատիպ նյութեր