211652_close_icon
views-count3137 դիտում article-date 13:48 20-10-2019

Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստյան վայրում անցկացնելու գաղափարից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստյան գոտում՝ Trump National Doral Miami անցկացնելու գաղափարից։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Թրամփի խոսքով՝ որոշումը կապված է ԶԼՄ-ների ու դեմոկրատների ցուցաբերած «իռռացիոնալ» թշնամության հետ։ «Ես ենթադրում էի, որ երկրի համար շատ լավ բան եմ արել՝ առաջարկելով հանգստյան գոտին օգտագործել որպես գագաթնաժողովի վայր։ Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ոչինչ չստանալ դրա դիմաց, եթե դա իրավաբանորեն թոյլատրելի է»,-գրել է նա։ Հավելել է, որ այլ տարբերակներ կդիտարկվեն գագաթնաժողովն անցկացնելու համար, ներառյալ Քեմփ-Դևիդի նախագահական նստավայրը։

Նմանատիպ նյութեր