1168 դիտում
10:14 14-04-2015
Երևանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ համար պատվիրել. ՀԺ
«Երևանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որևէ համար պատվիրել, որովհետև բոլոր սենյակները պատվիրված են,- գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:- Սա հաստատվել է երեկ մեր թղթակցի իրականացրած հարցախույզով: Նման իրավիճակ է, մասնավորապես, «Մարիոթ Արմենիա», «Հայաթ Փլեյս Երևան», «Գոլդեն թյուլիփ», «Էրեբունի», «Անի պլազա», «Դայմոնդ Հաուս», «Բեսթ Վեսթերն Կոնգրես» և բազմաթիվ այլ հյուրանոցներում:
Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարվա ապրիլի 24-ին Երևանում աննախադեպ թվով այցելուներ են լինելու: Որոշ մասնագետներ նույնիսկ մտավախություն են հայտնում, թե Երևանի հյուրանոցային ենթակառուցվածքները կարող են չբավարարել առկա պահանջարկը, մանավանդ որ Քիմ Քարդաշյանի այցից և Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո պոտենցիալ հյուրերի նոր ալիք է սպասվում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3057 դիտում
17:39 31-07-2020
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7525 դիտում
13:02 07-06-2018
Շուտով մեկ սմարթֆոնով հնարավոր է պատվիրել 2 մեքենա միաժամանակ. ՆՈՅ հավելվածի նորարարությունները
749 դիտում
17:33 10-06-2015
«TripAdvisor» կայքը հրապարակել է աշխարհի լավագույն հյուրանոցների վարկանիշը
Այս բաժնից
2050 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3460 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2983 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ