211652_close_icon
views-count749 դիտում article-date 17:33 10-06-2015

«TripAdvisor» կայքը հրապարակել է աշխարհի լավագույն հյուրանոցների վարկանիշը

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ուղևորությունների վերաբերյալ աշխարհում խոշորագույն «TripAdvisor» կայքը հրապարակել է աշխարհի լավագույն հյուրանոցների վարկանիշը: Թվով 13-րդ իրենց ամենամյա վարկանիշը «TripAdvisor»-ի մասնագետները կազմել են, հենվելով ճանապարհորդների արձագանքների քանակի և որակի հիման վրա: Աշխրահի թոփ-10-ակում հայտնվել է երկու եվրոպական հյուրանոց: Իսկ Բուդապեշտի «Four Seasons Hotel Gresham Palace»-ը` Եվրոպայի լավագույն հյուրանոց: Համաշխարհային վարկանիշում հունգարական հյուրանոցը ճանաչվել է 4-րդը: Դրանից բացի, թոփ-10-ակում հայտնվել է նաև Ավստրիայի Տուկս հովիտում գտնվող «Hotel Alpin Spa Tuxerhof»-ը:

Նմանատիպ նյութեր