1900 դիտում
10:23 14-04-2015
Հռոմի պապի արտասանած ընդամենը մեկ բառը հզոր ցնցում է առաջացրել Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում. Հայոց Աշխարհ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արտասանած ընդամենը մեկ բառը այնպիսի հզոր ցնցում է առաջացրել ոչ միայն համաշխարհային մեդիա դաշտում, այլև ողջ Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում, որ նրա «տեկտոնիկ հետևանքները» շուտով իրենց զգացնել են տալու նաև մեր տարածաշրջանում։
Հասկանալի է, որ այդ «կախարդական» բառը «ցեղասպանությունն» էր, որը Ֆրանցիսկոս պապը գործածեց արտաքուստ որոշակի զգուշավորությամբ, ինչը իրականում յուրահատուկ բանալի է տեղի ունեցածը հասկանալու և զարգացումների հետագա ընթացքը ճիշտ կանխատեսելու համար։
Պատճառն այն է, որ Ֆրանցիսկոս պապը, նույն ինքը՝ Բուենոս Այրեսի նախկին կարդինալ Բերգոլիոն, երբեք էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու խնդիր չի ունեցել, քանզի դա տեղի է ունեցել նրա նախորդների օրոք։
Խնդիրն այստեղ ճանաչման իրողությանը այնպիսի միջազգային-քաղաքական երանգ հաղորդելն է, որը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» բառակապակցության միջոցով տվյալ հասկացությունը դարձրեց դարի երեք ամենամեծ չարիքներից մեկը՝ հիտլերիզմից ու ստալինիզմից հետո։
Երբ Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի բեմից Թուրքիայի կատարած հանցագործությունը` ցեղասպանությունը, դասում է հիտլերիզմի ու ստալինիզմի հանցագործությունների շարքում, իր գնահատականին հավելելով «համարվում է» հաստատագրումը, դրանով հանդես է գալիս ոչ թե պարզ մեղադրողի կամ, ընդհակառակը, սեփական պնդումը այլոց (տվյալ պարագայում՝ Թուրքիայի) տեսակետին հակադրողի, այլ որոշակի արժեհամակարգով առաջնորդվող ողջ արևմտյան աշխարհի համար անվիճարկելի նման «եռամիասնությունը» դատապարտողի դերում։
Կաթոլիկ եկեղեցու համակարգում Հռոմի պապի խոսքի վերաբերյալ դարերով հաստատված ավանդական պատկերացումների շրջագծում դա հավասարազոր է այնպիսի ճշմարտության արձանագրման, որը ենթակա չէ վիճարկման։ Հենց դրա համար է, որ Սուրբ Պետրոսի մայր տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, հիմնավորելով նման գնահատականը, արտասանեց հետևյալ խոսքերը. «Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն»։
Սա նշանակում է, որ ի դեմս կաթոլիկ եկեղեցու հովվապետի արտասանած խոսքի՝ գործ ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջոցով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հասնելու նոր բանաձևի առաջադրման հետ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
16:29 15-06-2016
Հռոմի Պապի Հայաստան այցելության նախօրեին հրատարակվել է «Հռոմի հայ ուխտավորը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12643 դիտում
23:15 25-04-2021
Անահիտ Բախշյան. Նիկոլ Փաշինյանի այսօրվա արտասանած հրաժարականի խոսքում չկար մեղքի զգացում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը