211652_close_icon
views-count1100 դիտում article-date 14:15 14-04-2015

Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են ռազմական ինստիտուտի ծրագրերին

Ապրիլի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Երևանի 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հիմնադրամում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանի և բուհի կուրսանտների հետ: Աշակերտների ռազամահայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ծրագրի նպատակն է աշակերտների շրջանում ընդգծել և կարևորել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաքելությունը, այն է՝ խաղաղ և պատերազմական ժամանակաշրջաններում ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ինստիտուտը, քննարկվեցին աշակերտներին հուզող հարցեր, ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ: [img]/ups/images/0739050001428997154607509.jpg[/img]

Նմանատիպ նյութեր