68487 դիտում
12:34 14-04-2015
Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն՝ Սևան քաղաքում. հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Հայփոստ»-ի աշխատակցի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա:
Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանից Սևան են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի բնակիչ, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Տեղում հայտնաբերվել է նաև Renault մակնիշի 315 LV 61համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է «Հայփոստ» ընկերությանը: Հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր «Հայփոստ» ընկերությունում՝ որպես վարորդ-ուղեկցող: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Արսենյանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
***
15:30
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե մահացածն ամուսնացած էր և խնամքին ուներ երեխաներ, սակայն ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ամուրի էր և բնակվում էր եղբոր հետ, իսկ դիակի մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը նրա հաշվեցուցակային զենքն է եղել:
Քննիչի կողմից ատրճանակն առգրավվել է և այն նույնպես ուղակվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2128 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)