1102 դիտում
20:58 14-04-2015
Ստացվել են Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացիներ Ն. և Հ. Սամսոնյանները, Տ.Սարգսյանը գրավոր հաղորդում են ներկայացրել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում մահակներով եւ կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի գլխի եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Տուժած քաղաքացիներին պատճառված վնասվածքների աստիճանը պարզելու համար Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով ստացվել են Ն. և Հ. Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
Փորձագետների գնահատմամբ՝ վնասվածքների հետևանքով Հ.Սամսոնյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Ն.Սամսոնյանին պատճառված վնասվածքի աստիճանը վերջնական որոշելու համար վերջինս փորձագետների կողմից կրկին հրավիրվել է հետազոտության՝ դեպքից 21 օր անց։
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ կիրառված բռնությանը հնարավոր այլ անձանց մեղսակցությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3725 դիտում
15:16 03-04-2015
Ստացվել են Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով փորձաքննությունների եզրակացությունները
2061 դիտում
14:58 21-07-2014
Հայաստանում կգործի դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների համակարգ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»