211652_close_icon
views-count18956 դիտում article-date 10:12 15-04-2015

Արդեն երկրորդ դեպքն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչները առեղծվածային պայմաններում սպանվում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ դեպքն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչները առեղծվածային պայմաններում սպանվում են: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սպանվեց Կառլեն Մնեյանը, որի առիթով հետախուզվում է Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը: Իսկ, ահա, ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվեց Սևան քաղաքի բնակիչ, «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքներով: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը զրուցեց սպանված Վիգեն Հայրոյանի փեսայի` Ռուբիկ Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե ով էր Վիգենը և ինչու պետք է սպանվեր: Ըստ մեր զրուցակցի՝ Վիգենը որևէ թշնամի չի ունեցել, իսկ թե ինչը կարող էր լինել սպանության պատճառ, չեն կարող ասել. «Ամուսնացած չէր, երկար տարիներ աշխատում էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղում: Հիմա այն վիճակում ենք, որ որևէ բան չենք կարողանում հասկանալ: Մենակ գիտեք, որ առավոտյան ընտանիքի անդամներին ասել է՝ գնամ մեքենայի գազը լցնեմ, գամ, և հետո մեզ զանգահարեցին և ասացին, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել»»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր