7346 դիտում
12:00 15-04-2015
Սպանված փոխոստիկանապետի գործում տեղաշարժ կա. հայրը 2 վարկած է առաջ քաշում, իսկ եթե իրականությանը մոտ 3-րդ վարկածը կա, պատրաստ է ներողություն խնդրել
6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործի քննությունը տեղափոխվում է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
«Գործը չեն անջատել, բայց ուզում են, որ հատուկ քննչական գնա, որովհետեւ պաշտոնատար անձանց չարաշահման մասով տեղափոխում են հատուկ քննչական: Տեղափոխելուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ով է քննելու գործը: Իմ կարեւոր պահանջը բացահայտումն է, որովհետեւ կան այնպիսի չարաշահումներ, որ ոչ մի իրավաբան չի կարող հերքել: Այն տեսաերիզը, որ ես տարածել էի, այդտեղ առկա նյութերը սպանության մասով 2 տարբերակ են առաջ քաշում՝ կամ պատվիրատուները տեսաերիզում առկա պաշտոնատար անձինք են կամ ինչ-որ բանի դիմաց փորձել են գործը կոծկել: 3-րդ տարբերակ գոյություն չունի: Եթե հանրապետությունում կա մեկը, որ կարող է 3-րդ տարբերակը առաջ քաշել եւ իրականությանը մոտ լինի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»,- ավելացրեց Պետրոս Մհերյանը:
Մինչ այդ հայտնել էինք, որ Գ. Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հայրը` Պետրոս Մհերյանը: Նա նամակ էր հանձնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասել էր. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքներին խանգարել, որովհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»: Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են "ուրիշի գլխին սարքելու" մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»:
Նմանատիպ նյութեր
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
24666 դիտում
16:22 07-03-2020
Չէ, ես սուրբ չեմ, բայց պատրաստ եմ ներողություն խնդրել, իսկ Նիկոլը պատրա՞ստ է, նա կխնդրի՞. Աշոտյան
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին