211652_close_icon
views-count1828 դիտում article-date 18:44 15-04-2015

Հարավային Ամերիկայի անտառներում մինի-դրակոններ են հայտնաբերվել

Հարավային Ամերիկայի լեռնային անտառներում կենդանաբանները հայտնաբերել են «Էնալոիդես» դասին պատկանող սողունների երեք նոր տեսակներ: Մասնագետները դրանց մինի-դրակոններ են անվանել, քանի որ առասպելական կենդանիների հետ շատ ընդհանրություններ ունեն: Մինի-դրակոնները հայտնաբերվել են Պերուի եւ Էկվադորի տարածքում գտնվող Անդերում: Նրանք միայն արտաքինով չէ, որ տարբերվում են: Մասնագետներն ուսումնասիրել են սողունների ԴՆԹ-ն եւ արձանագրել, որ այն հայտնաբերված չի եղել: 2006 թվականից ի վեր «Էնալոիդես» դասին պատկանող եւ նոր հայտնաբերված սողուների թիվը զգալի ավելացել է: Մասնագետները վստահ են, որ հաջորդ հայտնագործությունը սարերի ետեւում չէ:

Նմանատիպ նյութեր