2311 դիտում
09:53 16-04-2015
Գյումրիի «Մոր և մանկան» հիվանդանոցում վերջին 1 տարվա մեջ երեխայի մահվան արդեն երրորդ դեպքն է գրանցվել. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է:
Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արևիկ համայնքի բնակիչ 4– ամյա Սուրեն Պողիկյանը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր և չորսամյա երեխայի մահվան հանգամանքները և հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին մինչ օրս որևէ բան հայտնի չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»