211652_close_icon
views-count912 դիտում article-date 10:41 16-04-2015

Գուլպայից թմրամիջոց հայտնաբերվեց

Ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 13 շենքի բակից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գևորգ Ո.-ին: Խուզարկությամբ նրա գուլպայից հայտնաբերվել է «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր