3238 դիտում
12:02 16-04-2015
ՃԿՊԱ պատանի փրկարարները լավագույնն են. լուսանկարներ
Ապրիլի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարների 3-րդ հանրապետական մարզական առաջնությունը:
Ամփոփելով տարբեր մրցաձևերում (վազք, փոխանցումավազք, ձգում կախ դրությունից և մարտական հագուստի հագնում) մասնակիցների գրանցած արդյունքները` առաջնության մրցավարական կազմը հաղթող է ճանաչել ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) թիմին, 2-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի թիմը, իսկ 3-րդ տեղում Շիրակի մարզի թիմն է:
Պատանի հրշեջ-փրկարարների 3-րդ հանրապետական մարզական առաջնության լավագույն 7 մասնակիցներից առաջիկայում կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը բուժզննում և լրացուցիչ պատրաստություն անցնելուց հետո ամռանը Բելառուսի Գոմել քաղաքում կմասնակցի պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին։
Բելառուսում թիմերը պետք է գեղարվեստական փոքր բեմադրությամբ ներկայացնեն նաև իրենց երկիրը և, ՀՀ ՏԿԱԻՆ մշակույթի կենտրոնում անցկացվեց առանձին մրցույթ: Այնտեղ թիմերը հանդես եկան տարբեր գեղարվեստական, երաժշտական համարներով: Մրցութային հանձնաժողովը ստուգել է նաև մասնակիցների անգլերեն ու ռուսերեն լեզուների իմացությունը:
Գեղարվեստական մրցույթում յուրօրինակ կատարումներով կրկին աչքի են ընկել ՃԿՊԱ ուսանողները: Հետաքրքիր բեմադրություններ են ցուցադրել Երևանի թիվ 190 դպրոցի, Վայոց ձորի և Արարատի մարզերի թիմերը: Երեխաները ստեղծագործաբար էին մոտեցել առաջադրանքին` իրենց պատրաստած համարներում անդրադառնալով ոչ միայն Հայաստանի պատմությանը, այլև` արտակարգ իրավիճակներին ու Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5943 դիտում
14:58 03-07-2015
ՏԿԱԻ նախարարը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին և հանդիպել պատանի փրկարարներին. լուսանկարներ
1762 դիտում
13:50 03-04-2015
ՃԿՊԱ ուսանողները գործնական պարապմունքներ են անցկացրել Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում. լուսանկարներ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»